ՀՀԿ-ական կին պատգամավորը սկսում է առանցքային անձ դառնալ ԱԺ-ում. «ՀԺ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է շատ կարևոր, կարելի է ասել, առանցքային անձ դառնալ, թեև երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա, ըստ էության, չի ցանկացել դա խոստովանել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ցեղասպանության թեմայով կազմակերպված Աժ լսումների ժամանակ մասնակիցներին տրված նյութերի փաթեթում Կարինե Աճեմյանի անվան դիմաց մի շարք պաշտոններ են նշված եղել՝ ՀՀ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, Միջխորհրդարանական միության անդամ: Աճեմյանը. սակայն, պնդում էր, թե ինքն այդ խմբերի ղեկավարը չէ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս