Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկեց հակածխախոտային և բնապահպանական անվանակարգերում ստացված հայտերը: Նշենք, որ ծխելու դեմ պայքարի անվանակարգերում ներկայացվել էր 12, իսկ բնապահպանական անվանակարգերում՝ 16 ծրագիր։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 03.30-ին, 1977 թ. ծնված Արման Բ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարոթյան անդամներ, մշակութային գործիչներ, համայնքի անդամներ:
Այդ պարգևին նա արժանացել է շուկայի իշխանության ու դրա կարգավորման վերլուծության համար:
«Մեր ժողովրդի արժանի զավակ», «խոշոր դերակատար» և նման այլ որակումներով այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեծարեցին բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանին: Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ակադեմիայում տեղի ունեցավ «Анастас Иванович Микоян. Так было размышления о минувшем» գրքի շնորհանդեսը, որի մի օրինակը հանդիսավոր կերպով փոխանցեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:
Պորոշենկոյի խոսքերով՝ Պոլտորակը հեղինակություն վայելող հրամանատար է:
«Մենք որ գնացինք առերեսման, ինքն իրենց խանութի մոտ ճմլված կանգնած էր, ուզում էր ասել՝ մենք մեր հարցերը վաղուց լուծել ենք, դուք գնացեք, մենք չենք գալիս»:
Այդ նյութերի հիման վրա Channel 4 հեռուստաալիքը ստեղծել է «Հիտլեր. գաղտնի թմրամոլ» վավերագրական ֆիլմը, որի շնորհանդեսը Մեծ Բրիտանիայում տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին:
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:
ԲՀԿ առաջնորդը, ըստ կուսակցության խոսնակի, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին շատ սպառիչ ու հակիրճ «մեսիջ» է ուղղել հանրությանը, որ իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, իշխանությունները որդեգրել են քաղաքական, սոցիալ-տնտեսական այնպիսի կուրս, որի հետ Ծառուկյանը, ԲՀԿ-ն և ոչ իշխանական մյուս ուժերը համաձայն չեն, երրորդը, սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլ, այսինքն` հետնահանջ չի լինելու, և վերջապես, այս պահից սկսած` հանրահավաքում ամփոփված օրակարգը պիտի դառնա համաժողովրդական: Իսկ գործողությունների ծրագիրը կներկայացվի հաջորդ հանրահավաքին:
Թուրքական երկու ընկերություններ՝ «Չալիք Հոլդինգը» ու «Ախլաթչի գրուպը», 500 միլիոն դոլարի համաձայնագիր են ստորագրել Վրաստանի կառավարության հետ, որն առնչվում է երեք հիդրոէլեկտրակայանների կառուցմանը:
«Ինքն էլ էր ներդրումներ արել, որ բիզնեսը զարգանա, բայց չէր ստացվել. բիզնեսը ձախողվել էր և Փայլակ Հայրապետյանի բարձրացրած աղմուկից հետո բանկը արգելանք էր դրել նաեւ Աշոտ Սուքիասյանի գույքի վրա ու հանել վաճառքի: Աշոտ Սուքիասյանը այսօր ոչ մի բան չունի»:
Վաղը` հոկտեմբերի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Անանիայի Աջը:
«Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային, հատկապես՝ ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, որն արտահայտվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Մեր երկիրը միացել է ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին: Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, եւ այս տարածքում ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված՝ մեզ համար միգրացիայի ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում»,- ընդգծեց փոխվարչապետը:
Մոլդովայի եվրոպական ինտեգրումը զարգացման միակ ճիշտ քաղաքական վեկտորն է, որը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Ես մշտապես եմ ասել, որ մեր սփյուռքն օժտված է վիթխարի պոտենցիալով՝ լինի դա ինտելեկտ կամ ֆինանսներ:
Հրապարակն ինձ ծանոթ է, հարազատ, այնտեղ են հավաքվում տարբեր տրամադրություններով քաղաքացիներ: Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին:
Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին:
Այս մասին այսօր հայտարարել է Turmaks ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլքեր Հուները:
Մեր հարցին՝ «Բարգավաճ Հայաստանը» անբարոյակա՞ն քաղաքական ուժ է, Ս.Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Դե, ամեն դեպքում, օլիգարխ է: Օլիգարխ՝ նշանակում է օրենքները շրջանցելով՝ տնտեսական գործունեություն վարել և որոշակի հաջողություններ ունենալ: Չէի ուզենա, որ օլիգարխը իմ երկրի նախագահը լիներ, երբեք չէի ուզենա: Եթե օլիգարխ է, ես կուզենայի, որ ինքը շարունակեր տնտեսական գործունեությամբ զբաղվեր, որտեղ հաջողություն է ունեցել, բայց ոչ թե օրենքը խախտելով, այլ հավասար պայմաններով: Ես կարծում եմ՝ օլիգարխների հետ կարելի է լեզու գտնել, որ իրենք վերադառնան օրինական դաշտ»:
«Ասվեց, որ պահանջներ չեն ներկայացվելու Սերժ Սարգսյանի վարչակազմին, վերջնագրեր չեն ներկայացվելու, փոխզիջումային տարբերակներ չեն ներկայացվելու, այսինքն այսպես ասած հայտնի, հնարավոր սցենարները բացառված են, բացի մեկից` ասվեց, որ իրենք սպասում են փոխզիջումային եւ երկխոսության առաջարկներ Սերժ Սարգսյանից եւ մեր գնահատականները հիմնված են հենց այնտեղ հնչեցված ելույթների հիման վրա»:
«Նրանց մի մասը նախկին իշխանավորներ են, մի մասն այսօրվա իշխանության մաս են կազմել երկար տարիներ, նույնիսկ մարտի 1-ին իշխանության հետ մեր ժողովրդի դեմ զենք են կիրառել, մյուս մասը վերջին նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվե ստացավ, բայց որևիցե փոփոխություն, առաջխաղացում տեղի չունեցավ: Ես կուզենայի ամեն մի այսպիսի խոշոր միտինգի, քաղաքական պրոցեսի արդյունքում, կոմպրոմիսներով, իրար հետ լեզու գտնելով, փոխադարձ ճնշումներով և ազդեցություններով, 1-2 քայլ երկիրն առաջ գնա»:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը շատ լավ գիտի, որ ինքն ազդեցիկ խոսքի շնորհք չունի, ինքը հրապարակային գործիչ չի, ինքը տնտեսական գործիչ է»:
Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի գլխավորությամբ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդակցել է իրավաբանների հետ և նրանք վստահեցրել են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կգտնի ու Լևոն Հայրապետյանին ազատ կարձակեն: Այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ա. Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե միությունն ի՞նչ է արել Լ.Հայրապետյանին ձերբակալությունից ազատ արձակելու համար:
2014թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 10:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ է ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել:
Մի՞թե ավելի խելացի չենք լինի, եթե Երևանի ծնունդը նշենք կլոր տարեթվերին՝ 5 տարին մեկ, իսկ ամեն տարվա քաղաքապետարանի բյուջեից ծախսվող այդ գումարով լուծենք անօթևանների, սոցիալապես անապահով ընտանիքների և երիտասարդ ընտանիքների բնակարանների հարցերը: Կամ այդ գումարից Երևանի տոնի առթիվ ամեն տարի մի սահմանամերձ գյուղին որևէ նշանակալի նվեր անենք:
Ընդ որում, դա տեղի է ունենում նաև տնտեսական պատճառներով: