
Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտպանության նախարարի պաշտոնում Գերագույն ռադային է ներկայացրել Ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակի թեկնածությունը:
Պորոշենկոյի խոսքերով՝ Պոլտորակը հեղինակություն վայելող հրամանատար է, ինչում իրեն համոզել են գեներալների, հրամանատարների ու շարքային զինվորների հետ իր շփումները. «Նրանց հետ զրույցները համոզեցին ինձ, որ ես կատարել եմ ճիշտ ընտրություն: Այսօր ուկրաինական բանակը գտնվում է նոր պայմաններում»:
Պոլտորակն իր հերթին վստահության համար շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին և հայտարարել, որ ուժեղ բանակը հանդիսանում է խաղաղության երաշխավորը: Պորոշենկոն հոկտեմբերի 12-ին բավարարել էր պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հրաժարականի մասին դիմումը: