
Ադոլֆ Հիտլերը ուժգին կախվածության մեջ է եղել թմրանյութերից. գաղտնազերծված փաստաթղթեր

BBC-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Ադոլֆ Հիտլերը ուժգին կախվածության մեջ է եղել թմրանյութերից և առաջին հերթին մետամֆետամինից ու հոգեմետ դեղերից: Այս մասին են վկայել ԱՄՆ ռազմական արխիվից գաղտնազերված փաստաթղթերը, որոնք հայտնվել են բրիտանացի կինեմատոգրաֆիստների մոտ:
Այդ նյութերի հիման վրա Channel 4 հեռուստաալիքը ստեղծել է «Հիտլեր. գաղտնի թմրամոլ» վավերագրական ֆիլմը, որի շնորհանդեսը Մեծ Բրիտանիայում տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին: Ընդհանուր առմամբ, ֆյուրերն օգտագործել է 74 տիպի դեղ, այդ թվում նաև՝ հոգեմետ դեղեր:
Օրինակ, 1943 թվականի ամռանը Մուսոլինիի հետ հանդիպումից առաջ Հիտլերն ընդունել է մետամֆետամինի չափաբաժին, ինչը նրան հնարավորություն է տվել երկու ժամանակ շարունակ ունենալ էմոցիոնալ ելույթ:
1943 թվականի վերջին Հիտլերն արդեն ամբողջական կախվածության մեջ է ընկել հոգեմետ դեղերից, ինչն էլ արագորեն քայքայել է նրա առողջությունը: Իսկ պատերազմի վերջին օրերին՝ բունկերում գտնվելիս, Հիտլերն ընդունել է միայն խիստ ներգործող դեղեր: Երբեմն նրան օրական թմրանյութ են ներարկել մինչև 9 անգամ: