
Մոլդովայում կարող է հակասահմանադրական ճանաչվել Մաքսային միության օգտին քարոզչություն կատարելը

Ukrinform-ի փոխանցմամբ՝ Մոլդովայի եվրոպական ինտեգրումը զարգացման միակ ճիշտ քաղաքական վեկտորն է, որը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, իսկ աշխարհաքաղաքական զարգացման ցանկացած այլ կողմնորոշում ապրիորի հանդիսանում է ոչ սահմանադրական:
Նման որոշում է կայացրել Մոլդովայի Սահմանադրական դատարանը, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ընդդիմադիր Կոմունիստների կուսակցությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ պահանջելով ոչ սահմանադրական ճանաչել Մոլդովայի ու ԵՄ-ի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Այդպիսով, Ասոցացման համաձայնագրի չեղյալ հայտարարման և պուտինյան Մաքսային միության մեջ մտնելու վերաբերյալ հանարաքվե անցկացնելու օգտին հանդես եկող բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողությունները կարող են ճանաչվել հակասահամանադրական: