«Գագիկ Ծառուկյանը ճիշտ արեց, որ ելույթ չունեցավ…»

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը շատ լավ գիտի, որ ինքն ազդեցիկ խոսքի շնորհք չունի, ինքը հրապարակային գործիչ չի, ինքը տնտեսական գործիչ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք մյուս հանրահավաքին էլ այդքան մարդ կլինի, հաշվի առնելով այն, որ մարդկանց մեծ մասը եկել էր լսելու առաջնորդների կոնկրետ քայլերի մասին, սակայն առաջնորդներից մեկը չցանկացավ խոսել և ասել իրենց ծրագրերը, այս տեսակետը հայտնեց «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ Ս. Գիմիշյանի՝ Գագիկ Ծառուկյանը ճիշտ արեց, որ ելույթ չունեցավ, որովհետև դժվար է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին ելույթ ունենալ ու պահպանել հավասարակշռությունը. «Առավել ևս, որ ինքը մի օր շուտ մասսայաբար հայտարարեց, որ ինքը պատրաստ է նախագահ լինել»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031