
Նիկոլ Փաշինյանը՝ եռյակի հանրահավաքի մասին (տեսանյութ). ԳԱԼԱ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած քառյակի հանրահավաքի մասին, այսօրևվա ասուլիսում, ըստ ԳԱԼԱ-ի՝ ասել է.
«Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զրկելով քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց: Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի կողմից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական գործընթացների կիսման, բաժանման, փոխանցման շուրջ: Նման մոտեցումն անընդունելի է Քաղաքացիական պայմանագիր կառավարման խորհրդի համար»:
Նաև հավելել է. «Մեր գնահատականները հիմնված են կազմակերպիչների կողմից հարթակից հնչեցված ելույթների հիման վրա: Դա ասվեց այն կոնտեքստում, որ ոստիկանապետը եւ այլ ուժեր իրենց մեղադրում են իշխանափոխություն անելու մեջ: Երկրորդը ասվեց, որ պահանջներ չեն ներկայացվելու Սերժ Սարգսյանի վարչակազմին, վերջնագրեր չեն ներկայացվելու, փոխզիջումային տարբերակներ չեն ներկայացվելու, այսինքն այսպես ասած հայտնի, հնարավոր սցենարները բացառված են, բացի մեկից` ասվեց, որ իրենք սպասում են փոխզիջումային եւ երկխոսության առաջարկներ Սերժ Սարգսյանից եւ մեր գնահատականները հիմնված են հենց այնտեղ հնչեցված ելույթների հիման վրա:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստանում իշխանափոխության մեթոդիկային, ես ուզում եմ ասել, որ վերջին քսան տարիներին անընդհատ խոսվում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, քաղաքական ուժերը դրա պատասխանատվությունը ստանձնում են, եւ այդ իշխանափոխությունը, ինչպես բոլորս ցավալիորեն տեսնում ենք, տեղի չի ունենում: Ձեր հարցի պատասխանը, թե որն է իշխանափոխության մեր նախընտրած տարբերակը, ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ իշխանափոխության մեր նախընտրած տարբերակն այն է, որ տեղի է ունենում որպես իշխանափոխություն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ araratnews.am-ի