Բաժիններ՝

Մոտը 150 դրամ չկար, ո՞նց փախավ. հարեւանը վստահ է՝ Օսիպյանը գիտի եղբորորդու տեղը. news.am

Երեւանի Նուբարաշեն թաղամասում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության գործով վկան՝ Վալերի Օսիպյանի մորաքրոջ որդին՝ Էդուարդ Աբրահամյանը, չի ներկայացել ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն՝ Սմբուլ Հովհաննիսյանի հետ առերեսմանը։ Հիշեցնենք, որ Սմբուլ Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանի հարեւանուհին է, որը հայտարարել է, թե փոխոստիկանապետն իր որդուն՝ գործով վկա Սարգիս Հովհաննիսյանին, առաջարկել է ստանձնել կատարվածի մեղավորությունը՝ խոստանալով, որ կօգնի պաժից խուսափել։ Օսիպյանն այս մեղադրանքը հերքել է։

Սմբուլ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առերեսումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 8-ին:

«Մենք որ գնացինք առերեսման, ինքն իրենց խանութի մոտ ճմլված կանգնած էր, ուզում էր ասել՝ մենք մեր հարցերը վաղուց լուծել ենք, դուք գնացեք, մենք չենք գալիս»,-ասաց Սմբուլ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ դանակահարության դեպքից հետո իր ավագ որդին՝ Սամվել Հովհանիսյանը, Սեդրակ Օսիպյանին տարել է Էդուարդ Աբրահամյանի բնակարան, սակայն որոշ ժամանակ անց Էդուարդն ասել է, թե Սեդրակ Օսիպյանը փախել է իր բնակարանից:

«Հաջորդ օրը զանգեց ձեռքի հեռախոսին, ասեց՝ փախել ա Սեդրակը: Բայց Սեդրակի մոտ 150 դրամ չկար, ես եմ խանութի իր պարտքը փակել: Եթե չուներ, ո՞նց փախավ»,-ասաց տիկին Սմբուլը՝ համոզմունք հայտնելով, որ փոխոստիկանապետը տեղյակ է՝ որտեղ է իր եղբորորդին։

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս