Բաժիններ՝

Արևելյան Եվրոպայի երկրները սկսել են դանդաղ դրեյֆել Մոսկվայի ուղղությամբ. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ սկսել են դանդաղ դրեյֆել Մոսկվայի ուղղությամբ: Դրա վառ օրինակն է ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ իր համար ժամանակակից Ռուսաստանը հանդիսանում է «քաղաքական մոդել»:

ՆԱՏՕ-ի ևս մեկ անդամ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիզոն իր հերթին ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայումը համեմատել է 1968 թվականին Չեխոսլովակիա խորհրդային զորքեր մտցնելու հետ:

Մեկ այլ օրինակ է Չեխիան, որի պաշտպանության նախարարը հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ, և որի կառավարությունը միացավ Սլովակիային ու Հունգարիային՝ կապված հակառուսական պատժամիջոցների դեմ պայքարի հետ:

Եվ վերջապես ևս մեկ օրինակ է Սերբիան, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հոկտեմբերի 20-ին Բելգրադում կայանալիք զորահանդեսին՝ նվիրված Կարմիր բանակի ուժերով քաղաքը ֆաշիստներից ազատագրելու 70-ամյակին:

Ապա հասնում է Լեհաստանի հերթը, որը ոչ վաղ անցյալում ակտիվորեն պաշտպանում էր Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումը: Լեհաստանի նոր վարչապետ Եվա Կոպացն իր նոր արտգործնախարարին հրամայել է անհապաղ վերանայել իրենց քաղաքականությունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարում է, որ Վաշինգտոնը գլխավորում է Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված Արևմուտքի «միասնական պատասխանը», սակայն իրականում ՆԱՏՕ-ի մեծ մասը սկսել է դանդաղ թեքվել Մոսկվայի ուղղությամբ:

Ընդ որում, դա տեղի է ունենում նաև տնտեսական պատճառներով, քանի որ այդ երկրները կախված են ռուսական էներգետիկայից ու վախենում են պատժամիջոցների էսկալացիայի հետևանքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս