Բաժիններ՝

Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանն էլ է սնանկացել՝ զրկվելով անգամ տնից և ավտոմեքենայից. shamshyan.com

Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանը եւս ամբողջովին սնանկացել է: Նա անգամ տնից, մեքենայից եւ ամբողջ ունեցվածքից է զրկվել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

«Ինքն էլ էր ներդրումներ արել, որ բիզնեսը զարգանա, բայց չէր ստացվել. բիզնեսը ձախողվել էր և Փայլակ Հայրապետյանի բարձրացրած աղմուկից հետո բանկը արգելանք էր դրել նաեւ Աշոտ Սուքիասյանի գույքի վրա ու հանել վաճառքի: Աշոտ Սուքիասյանը այսօր ոչ մի բան չունի»,- ավելացրեց Յուրիկ Խաչատրյանը:

Մինչ այդ տեղեկացրել էինք, որ սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի եւ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի միջեւ երկար սպասված առերեսումը, վերջապես, տեղի է ունեցել: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր:

23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս