
Վրաստանի ամրապնդման համար անհրաժեշտ է օգտագործել սփյուռքի պոտենցիալը. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ իրենց սփյուռքն օժտված է ինտելեկտուալ ու ֆինանսական վիթխարի պոտենցիալով: Գարիբաշվելու խոսքերով՝ եկել է ժամանակը, որպեսզի իրենց հայրենակիցները սեփական պոտենցիալը ծառայեցնեն երկրի ամրապնդմանը.
«Սփյուռքի հետ կապված միջոցառումները մշտապես դիտարկվել են մշակութային տեսանկյունից, ինչն իմ կարծիքով՝ ճիշտ չէ, քանի որ սփյուռքն օժտված է շատ ավելի մեծ պոտենցիալով, քան՝ միայն մշակութային ոլորտն է:
Ժամանակակից գլոբալ կյանքում սփյուռքի դերն ավելի է աճում և այդ տեսանկյունից կարևոր է նրա պոտենցիալն առավելագույն կերպով Վրաստանում ընթացող գործընթացներին միացնելը:
Ես մշտապես եմ ասել, որ մեր սփյուռքն օժտված է վիթխարի պոտենցիալով՝ լինի դա ինտելեկտ կամ ֆինանսներ: Դրա համար էլ պետք է գա ժամանակը, երբ մեր հայրենակիցներն իրենց պոտենցիալը կուղղեն երկրի ամրապնդմանը»: