Բաժիններ՝

Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի Ժան Տիրոլը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այս տարի էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել միկրոէկոնոմիկայի վերաբերյալ բազմաթիվ տեսությունների հեղինակ, ֆրանսիացի Ժան Տիրոլը: Այդ պարգևին նա արժանացել է շուկայի իշխանության ու դրա կարգավորման վերլուծության համար:

Տիրոլի ամենահայտնի աշխատանքը հավաքական հեղինակության տեսությունն է: Տիրոլը մաթեմատիկական մոդելների տեսքով ձևակերպել էր այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «որակը», «հեղինակությունը» և «ազնիվ պահվածքը»:

Նրա հայեցակարգը հաճախ են վկայակոչում այլ տնտեսագետ-հետազոտողներ, մասնավորապես նրանք, ովքեր աշխատում են հասարակությունում կոռուպցիոն երևույթն ուսումնասիրելու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս