Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։
ՀՀ քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1941թ. ծնված Կ. Ս.-ի դին:
Հանդիպմանն անդրադառնալով Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում տևական ճգնաժամի և ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրադրությանը՝ զրուցակիցները նշել են, որ այդ իրավիճակը որպես սեփական ցավ է ընդունվում ինչպես հայ, այնպես էլ ասորի ժողովուրդների կողմից, քանզի Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է:
Ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողը Ա. Մանուկյանի հորեղբոր որդին՝ Վահագն Մանուկյանն է:
Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Գործով վկա Սարգիս Վարդանյանի ցուցմունքով այն մասին, որ դեպքի պահին գտնվել է պահակատանը` արթուն հերթափոխի սենյակում: Կրակոցի ձայնից դուրս է եկել ու տեսել, որ Սարգսյան Հրաչն ընկած է գետնին ու գոռում է: Տեսել է նաև Դավիթին` կանգնած, նա ոչինչ չէր անում: Տեղյակ է, որ Լյուքսը հայհոյել է նրան, իսկ նա զգուշացրել է, որ չհայհոյի:
Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո աղջկա երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց:
Եգիպտոսում բանակցություններին պետք է մասնակցի աշխարհի մոտ 50 երկրի ներկայացուցիչների:
90ականներից մինչ օրս Շիրակի մարզից անհետ կորած է համարվում 12 զինվոր: Նրանցից 3-ը Գյումրու բնակիչներ են: 2-ը շարքային, մեկը՝ սպա: Բոլոր զինվորներին գտնելու նպատակով Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունը ՀՀ ՊՆ հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում անհետ կորածների արյունակից հարազատներից վերցվում են ԴՆԹ անալիզներ և փորձանմուշներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այսօր շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում Երևանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ:
Պարզվել է, որ թիվ 84 բնակարան մտնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը և դադարեցրել արտահոսքը:
Նյու Դելին ու Իսլամաբադը մոռացել են բոլոր տարաձայնությունների մասին:
Աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող հետաքրքիր արձանները՝ լուսանկարներով:
Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն սրտացավությամբ ու նվիրումով կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Երևանի զարգացման գործում:
Տանջալի աշխատանքից կոպեկ-կոպեկ հավաքել ու երեխաների վաղվա օրվա համար խնայդրամարկղում գումար էր հավաքել, բայց գումարը հետ ստանալու համար դիմել ու մերժվել է: Դժգոհում է՝ երկրաշարժից քանդված Լեռնուտ գյուղի բնակարանի համար ստացած 18 հազար ռուբլու փոխարեն ՀՀ կառավարությունը 15 հազարի համար փոխհատուցեց, որի դիմաց 800 դոլար ստացավ.« Սա թալան չէ՞, հա, բա ի՞նչ է»:
Այս մասին Ավստրալական ռադիոհեռարձակման կորպորացիայի եթերում հայտարարել է Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Գոկիոն:
Սերբիայի Նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում, բարեկամական խմբերի փոխայցելությունները:
«Ես շատ զգացմունքային մարդ եմ և շուտ բռնկվող: Գիտեմ, որ այս կամ այն բանը չպետք է ասեի, կամ անեի, բայց ասում և անում եմ: Պատահում է, որովհետև մարդ եմ, ինչպես բոլորը, այնպես էլ ես՝ կատարյալ չեմ: Բայց փորձում եմ հնարավորինս ավելի մեղմ, ավելի բարի լինել: Իսկ նեղացնելը չարությամբ չի արվում, մտածված չէ, այլ` պահի ազդեցության տակ, և պատրաստ եմ ներողություն խնդրել»,- ասում է Ալլա Լևոնյանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հենց Խադիջա Իսմայլովան:
Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:
2013 թվականի վերջի դրությամբ բուհերի դասախոսների 48.9%-ը եղել է տղամարդ, 51.1%-ը՝ կին։ Մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ 2009թ., պատկերը հակառակն էր. 50.7%-ը տղամարդ էր, 49.3%-ը՝ կին։
Հայրենիք վերադառնալու դեպքում Սնոուդենին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ,
Յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, ես չեմ կարող մեղադրել որևէ երիտասարդի, որը հարմարավետ պայմանների համար թողնում-հեռանում է. լավ առաջարկ է ստանում` հեռանում է: Առանձին անհատը չի կարող գլոբալ հարցեր լուծել, ասենք` եթե երկիրը կարիք ունի լավ կադրերի, ուրեմն ինքը պետք է մնա. մեկը կգիտակցի դա, տասը չեն գիտակցի:
Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է նախօրեին` հոկտեմբերի 11-ին, սպանված երիտասարդի ինքնությունը: Հանցագործության զոհը Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Լեւոն Բունիաթյանն է
Խրիստենկոն հստահություն է հայտնել, որ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում առկա սառնությունն անխուսափելիորեն անցնելու է:
ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են Նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայ կանանց միջազգային ընկերակցության անդամներին Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է առավել ջանքեր գործադրել, որպեսզի շատ հայ կանայք ներգրավվեն ՀԿՄԸ շարքերում և ամբողջապես ընդգրկվեն ազգային կյանքի խնդիրների կարգավորման գործում:
Էրդողանը բարձրացրել է Ղրիմի թաթարների հարցը: