Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար:
«Էրեբունի-Երևանը» նաև աշխարհասփյուռ հայերի տոնն է, քանզի որպես համայն հայության մայրաքաղաք՝ Երևանը նաև նրանցից յուրաքանչյուրի մեծ տունն է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մենք սովորաբար սահմանի մասին խոսում ենք այն ժամանակ, երբ հիշում ենք ապրանքների մասին:
Հպարտ եմ մեր Ազգային հավաքականի ցուցադրած խաղով: Խաղընկերներս դրսեւորեցին հաղթական կամք եւ արժանի են բոլորիս հարգանքին:
АвтоВАЗ-ի ղեկավարությանը անսովոր խնդրանքով են դիմել Տոլյատտիի փրկարարները։ Նրանք խնդրել են փոխել Lada Kalina-ի կառուցվածքը՝ կատուների պատճառով։ Ինչպես գրում է «Российская Газета»-ն, փրկարարները նշել են, որ կատուները հաճախ թաքնվում են ավտոմեքենայի շարժիչային հատվածում և վնասվածքներ ստանում։
ԵՄ-ն ու Հայաստանն աշխատելու են երկկողմ հարաբերությունների զարգացման համար իրավական գործիքների վրա:
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան՝ Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցած ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթով:
2014թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 446,321, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 4,380-ով:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը:
Թուրք նախարարն էլ հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ներդրումներ կատարել Վրաստանի էներգետիկ համակարգում:
«Նորից նույն մաշկային եւ հոգեբանական խնդիրներն են մոտը, տարանք Բերդի հիվանդանոց, էնտեղից էլ տեղափոխեցին նորից ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն: Հիմա նորից բուժվում է»:
Տեղեկատվությունն ամենաարժեքավոր ապրանքն է, եւ զարմանալի չէ, որ շատ ընկերություններ են փնտրում աշխատակիցների, ովքեր ունակ են կանխելու տեղեկատվության արտահոսքը:
Ցանկացած կնոջ զգեստապահարանի հագուստը պետք է 3 խմբի բաժանվի՝ կնոջ համար, ընկերուհիների և տղամարդկանց համար: Պետք չէ շփոթել այդ հագուստները: Եթե ժամադրության եք գնում, ձեր հագուստը պետք է ընդգծի կրծքի, գոտկատեղի և ազդրերի միջև տարբերությունը:
Ջոնաթան Այվին, ով ստեղծել է iPhone-ի, iPad-ի, iPod-ի և Apple-ի այլ ապրանքների դիզայնը, առանձնապես չի ուրախացնում այն փաստը, որ այլ ընկերություններ հաճախ պատճենահանում են այդ սարքերի արտաքին տեքը։
Պետք է շատ լավ ուսումնասիրես թշնամուդ: Միայն մեկ անգամ կարելի է նրան ընկեր դարձնել: Երկրի հարստությունը չի կառուցվում միայն բնական ռեսուրսների վրա: Դրան կարելի է հասնել նույնիսկ այդ պաշարների ամբողջական բացակայության դեպքում: Ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Պետությանն անհրաժեշտ է միայն հիմքեր ստեղծել մարդկանց տաղանդի դրսևորման համար:
Նույն Բենքեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի (արտոնագրված 1961 թվականին` թիվ 2.977.862 արտոնագրով), ինչպես նաև ավտոյուղի չափիչի (արտոնագրված 1957 թվականին` թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:
«Եթե պիտի ապրեմ ինչ-որ մեկի թելադրանքով, ապա միայն Աստծո: Չեմ ուզում մանրանալ՝ ասելով, որ չեմ գողանում, չեմ սպանում և այլն, բայց փորձում եմ սխալներ չանել: Լինելով արվեստի ասպարեզում, երաժշտության և հատկապես փոփ -երաժշտության ոլորտի մարդ, իմ առջև խնդիր եմ դրել ոչ ոքի հետ չհամեմատվել ոչ թե որովհետև ես լավն եմ, այլ որովհետև ես՝ ես եմ: Յուրաքանչյուր մարդ իր ձևի մեջ անկրկնելի է»,- ասում է նա:
Երևանի բնակչի նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ՝ տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունում` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում: Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տանը դստերը պառկեցրել է մահճակալին, հանել վերջինիս տաբատը և ներքնազգեստը, ինքը հանել է իրենը ու իր սեռական օրգանն ուղղելով երեխայի կողմը՝ պառկել է վերջինիս վրա և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:
Զբաղվածության խնդիրը Շիրակի մարզում առաջնային է: Զբաղվածության կենտրոնները ստեղծման իսկ օրվանից հաշավռում են, գրում ու գրանցում աշխատանք փնտրողներին, նրանց գործազուրկի կարգագավիճակ է տրվում, այնուհետ աշխատանքի տեղավորման քայլեր են ձեռնարկվում:
Մանկամահացության (մինչև 1 տարեկան երեխաների մահացության) դեպքերը Հայաստանում վերջին տարիների կտրվածքով նվազել են։ Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2014» զեկույցի տվյալները։
«Սա տնտեսական միություն չի կարող լինել, սրա մեջ տնտեսական բովանդակություն չկա: Ռուսաստանն այս միությունը ստեղծել է` որպես իրեն կից քաղաքական միավորում: Ի սկզբանե` սրա մեջ տնտեսական իմաստ չկար»,- ավելացրեց Աղասի Ենոքյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել են Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:
Բեռնար Շալանդի թիմը խաղում էր առանց Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի եւ Գեւորգ Ղազարյանի:
Արդվու հիմնական դպրոցում 21 աշխատող կա, 15 աշակերտ: Մոտակա տարիներին այդ թվի աճի հեռանկար էլ չկա։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո մինչեւ 2015թ. ավարտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում կներկայացվի երեք անդամով՝ մեկ ձայնի իրավունքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Հոկտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,652,898 դոլար 409.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,938,789 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Շատ ընտանիքներ հազիվ են գոյատեւում եւ չեն կարող նման ծախսեր անել: Այդ գյուղերում մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 12 հազար դրամ է:
«Եթե Դուք ուզում եք հասկանալ, թե ինչ առաջարկ է դա, պետք է ուսումնասիրել Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հանրահավաքներում արած առաջարկները և գնանք տարիներ հետ: Դուք հիշում եք՝ 2009-ին, 2010-ին, 2011-ին նույն առաջարկները հնչեցվում էին՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Այդ ժամանակ բոլոր հայտարարությունները գոնե ես գնահատում էի որպես հերթական ընտրություններին նախապատրաստվելու քարոզչական տեխնոլոգիա: Նույն գնահատականն ունեմ հիմա հիշյալ առաջարկություններին»,- ասում է Սամվել Նիկոյանը: