Ճապոնիայի ռազմածովային ուժերի ու ցամաքային զորքերի հրամանատարությունները պատերազմի սկսվելուց հետո հետապնդել են կատարելապես տարբեր նպատակներ:
Գիտնականները նշում են, որ թարմ քամված հյութերի մեջ, բացի մեծ քանակությամբ վիտամիններից՝ կա նաև մեծ քանակությամբ շաքար: Նրանց պնդմամբ, օրինակ, Կոկ-կոլայի և նարինջի ֆրեշի մեջ շաքարի քանակությունը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար՝ 139 և 115 կիլոկալորիա:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Պարզվել է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 2046.14.JS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել մոտ 6 մ ձորակը և կողաշրջվել:
Ներկայումս նոր մեթոդը թեստավորման փուլում է, գիտնականները հույս ունեն, որ այն կսկսի պրակտկայում կիրառվել մի քանի տարի հետո:
Ժամը 19:40-ի սահմաններում Գյումրիի լոկոմոտիվ դեպոյի էլեկտրաքարշի մեքենավար, Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարուժան Հակոբյանը Մասիս-Երեւան ուղեմասի 2886 անցումի վրա իր վարած թիվ 4803 գնացքով վրաերթի է ենթարկել Ն. Թունյանին, ով տեղում մահացել է:
Նա բռնել է աղջկա մազերից, քաշելով մտցրել բնակարան, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև աղջիկը սողալով մոտեցել է մուտքի դռանը, բացել այն` օգնություն կանչելու նպատակով, այդ պահին ամբաստանյալը կրկին բռնել է նրա մազերից, քաշելով հանել միջանցք, ձեռքը մտցրել է բերանը, ցանկանալով պոռթել բերանը, այնուհետև կծել և պոկել է աջ ականջի մի կտորը և հեռացել է։
«Սա սրիկայություն էր, ուրիշ բառ չեմ գտնում ասելու»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաճռի մասին:
«Նաիրիտի» ճահճային իրավիճակը փոխելուն ուղղված հաջող քայլ, թերևս, կարող է լինել ՀՅԴ-ի նախաձեռնությունը՝ ստեղծել Ազգային ժողովի հանձնաժողով, որը կուսումնասիրի իրադրությունն ու կփորձի լուծում գտնել: Մնում է հուսալ, որ ՀՅԴ-ականներն իսկապես լրջորեն կզբաղվեն խնդրով ու հենց առաջիկա քառօրյայում հարցը կմտցնեն օրակարգ:
Լինում են դեպքեր, երբ տեղը կա, սակայն վարորդը տատանվում է՝ կկարողանա՞ արդյոք տեղավորել մեքենան փոքր ազատ տարածության մեջ։ Այս տեսանյութը օգտակար կլինի հատկապես սկսնակ վարորդների համար։
2013 թվականի ընթացքում Երևանում գրանցվել է 7007 ամուսնություն և 1642 ամուսնալուծություն։ Ամուսնությունների թիվը 2012-ի համեմատ նվազել է 111-ով, իսկ ամուսնալությունների թիվը՝ ավելացել 163-ով։
«Այս դատավորը մի բան է արել, որ ոչ թե Սովետական Միությունն է վերականգնել, այլ՝ Սովետական Միության ամենավատ ժամանակները, երբ լինում էին դեպքեր, որ կալանավորին ծեծելով՝ ստիպում էին ցուցմունք տալ, նա գալիս էր դատարան, դատարանում տեսնում էր՝ հարյուրավոր մարդիկ են նստած, ասում էր՝ վերջապես կարող եմ ճիշտն ասել, դատարանում ասում էր՝ ես այդ բոլորն ինձ վրա վերցրել եմ, որովհետև ինձ ստիպել են: Մեկ էլ հանկարծ այդ բոլորի ներկայությամբ սկսում էին ծեծել: Ասում էին՝ էս ի՞նչ ես անում, դրանք մեր մարդիկ են, ասել ես, պետք է շարունակես քեզ հանցավոր ճանաչել»:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է էլեկտրասյանը:
229 հյուրանոցներից 75-ը բաժին են ընկնում Երևանին։ Մարզերի մեջ այս առումով առաջատար են Կոտայքն ու Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում կա 33 հյուրանոցային օբյեկտ։ Հատկանշանակ է, որ ԱՎԾ տվյալներով, հյուրանոցային օբյեկտներ չկան Արարատի և Արմավիրի մարզերում։
Շուտով Ալավերդի քաղաքում նոր աղբամաններ կտեղադրվեն հների տեղում: Դրանց մի մասն արդեն անպիտան է դարձել և նպատակին չի ծառայում: Սակայն միայն աղբամանների մաշվածությունը չէ պատճառը, որ աղբամանների շրջակայքն աղտոտված է ավելի, քան մնացած վայրերը:
Սնունդ գնելու համար ամենից շատ հանրապետությունում ծախսում են Վայոց ձորում՝ ամսական մեկ շնչի հաշվով 23 682 դրամ։
Ըստ կենտրոնի տնօրենի՝ նախնական տվյալներով նրանք առողջ են, բայց կարանտինային շրջանը նրանց նկատմամբ չի ավարտվել:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադեւոսյանի վարույթում գտնվող քրեական գործն ըստ մեղադրանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նշանակվել Է 2014թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում;
Եթե խորհրդարանական թիմի հետ հանդիպման նպատակն էր քաջալերել Հայաստանի ազգային հավաքականին՝ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Սերբիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ, ապա ՊՆ-ի թիմի հետ խաղը միտված է զորակցել ՀՀ զինված ուժերին և հայ զինվորներին:
Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նոր հնարավորություն է ստեղծվել: Նրանք կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ և սովորել նույն ուսումնական ծրագրերով:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում,1965 թ. ծնված Գագիկ Չ.-ն Սարատովկա գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի օդանավակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ցանկապատի 6 հենասյուն:
Հայաստանի տարբեր տարածաշրջաններին տարբեր հիվանդություններ են բնորոշ: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ բնակլիմայական պայմաններ, աշխարհագրական դիրք, տարածքի սոցիալ-տնտեսական վիճակ:
Բուժիչ նամակներ Դիմակներ Վիտամինային. Խառնեք 1-ական թ/գ գազարի և չիչխանի հյութեր և սերուցք։ Քսեք մաշկին։ Լվացեք 5-10 րոպեից։ Փափկեցնող. 1 ձվի դեղնուցը հարեք 1-ական թ/գ մեղրի և չիչխանի յուղի հետ։ Պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։ Հակաբորբոքային` ճարպոտ մաշկի համար. Խառնեք 2-ական թ/գ չիչխանի պտուղ, երիցուկի ծաղիկ, սև հաղաջի տերև։ Չոր ծաղիկը և տերևը մանրացրեք։ […]
Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, մի քանի ամիս առաջ էր սխալը հայտնաբերվել, որից հետո հյուրանոցի ղեկավարությանն առաջարկել են շտկել դա, սակայն սխալը չի շտկվել մինչեւ վերջերս։
Քաղաքական առումով արդեն էական չէ սերնդափոխությունը՝ որպես փոփոխությունների, թարմության երաշխիք, քանի որ այդ սերնդափոխությունն ուղղորդված է: Ընդ որում, ուղղությունը ոչ թե առաջ է, այլ ետ…
Աղքատության ցուցանիշով առաջին տեղում Շիրակի մարզն է։ Այստեղ բնակչության շուրջ կեսը՝ 46%-ը, համարվում են աղքատ, 5.5%-ը՝ ծայրահեղ աղքատ։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, մի զորամասից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 2 անհայտ անձինք կտրել են զորամասի ուղեկալի մոտով անցնող, զորամասին պատկանող 100 մ երկարության կապի մալուխը և փորձել գողանալ:
Նախարարի խոսքով՝ հիվանդության նպաստի դեպքում աշխատող անձը ստանում է ավելի քիչ, քան այն անձը, որը հիվանդացել է. «Ստացվում է, որ խրախուսում ենք հիվանդանալը»: