«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ և հագուստ տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր:
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 599 հազար 988 ուղևոր, ինչը շուրջ 311 600 ուղևորով կամ 24,2 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Այսօր Նկարիչների միությունում կազմակերպվել էր «Ֆոտոթերապիա» կորպորատիվ ցուցահանդես-վաճառք, որի հասույթի մի մասը տրամադրվելու է «Արմենակ և Աննա Թադևոսյանների բժշկական կենտրոն»-ին: Ցուցահանդեսը հազմակերպել էր «Գոյ» հոգեբանական կենտրոնը, որի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նկարները մեկնաբանվում են հոգեբան-մասնագետների կողմից և դրական նշանակություն, ազդեցություն են թողնում մարդկանց վրա. «Մենք փորձում ենք լուսանկարների միջոցով փոխել մարդկանց […]
Աղբը ոչ սահմանված վայրում թափելը բոլորն են համարում վատ երևույթ, սակայն քչերն են հեռտևում իրենց տարածքի մաքրությանը: Բնակչությունը կարծես հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է, որպեսզի կեղտոտ փողոցներն ու աղբով լի տարածքները մեր քաղաքում մշտապես առկա լինեն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունըեւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում:
«Հիշո՞ւմ եք, դեռ գարնան վերջին Սերժ Սարգսյանը շտապում էր: Հիմա պարզվում է՝ չի շտապում սահմանադրություն «բարեփոխել»: Իրականում Սերժ Սարգսյանը երևի դիտել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքը եւ հասկացել, թե ինչ քաղաքական ճակատագիր է սպասում իր վարչակարգին»:
Այսօր Երեւանում մեկնարկած «Արմպրոդէքսպո-2014» ցուցահանդեսը, որտեղ իրենց ապրանքներն են ներկայացնում հայ արտադրողները, առանձին տաղավարով մասնակցում է նաեւ Արցախը, որն այս անգամ ներկայանում է նաեւ գյուղատնտեսական մթերքներով։
Ինչպես տեղեկացրել էինք՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Դատավորն այս պահին ընթերցում է վճիռը:
Ոսկու նախանշված գնի պայմաններում ընկերությունը տարեկան կվճարի մոտ 40 միլիոն դոլար հարկեր և ռոյալթիներ հանքի շահագործման ողջ ընթացքում՝ սկսած 2017 թվականից:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին Բագրատաշենի բաժ անմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2012 թ.-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԹՀ քրեական օրենսգրքի 37/1, 53/1, 5461, 5462, 5463, 116/4, 119/1, 143, 151/1, 152/2 հոդվածների, 142/1 հոդվածի «Բ» կետի և 142/2 «Դ» կետի մեղադրանքներով /կողոպուտ/: […]
Մարի Պիեր Պուարյեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության ոլորտում և վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու պատրաստակամությունը: Այս համատեքստում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն ուսանելի օրինակ կարող է ծառայել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Յուրաքանչյուր ծախսի տակ պետական միջոցներ են ներդրված և դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը՝ ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»,- նշեց տիկին Նաղդալյանը՝ ավելացնելով, որ քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարված հարկը բյուջետային վերբաշխման արդյունքում հասնում է իր նպատակին: Կարևոր քննարկում ընթացավ Ազգային ժողովի մասնակցությունը ընդլայնելու իմաստով, և ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ պատգամավորները լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես կանոնակարգը կատարելագործելու, այնպես էլ ընթացակարգային և աշխատակարգի փոփոխությունների առումով:
Հետագայում Apple-ը, ինչպես և նրա գլխավոր մրցակից Samsung-ը պլանավորում են ամբողջովին հրաժարվել SIM քարտերից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արզումանյան փողոցի 3 շենքից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով:
26-ամյա բրազիլացի Տյագո Էնրիկե Գոմես դե Ռոշան ընդունել է, որ կատարել է 39 սպանություն:
«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երևան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երևանի տարեդարձին։
«Ասվեց, որ մի մարդ, ով նյուզմեյքեր է հանդիսանում, լավ կլինի, որ էդ մարդը չլինի այլևս։ Ես ասացի, որ դրան չեմ կարող գնալ, որովհետև այդ մարդուն, իր գործունեությունը այդ պայմաններում, այդ ռեգիոնում հարգում եմ և ընդհանրապես «Ռեգնում»-ում բլոկ հասկացողություն չի լինում»,- պատմել է Հակոբյանը։
Ես չեմ առարկի, եթե այդ արժույթն անվանվի ռուբլի:
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավորը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Քաղաքացի Կարեն Դ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածիյն քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դրանով իսկ Վրաստանը դարձել է առաջին գործընկերային երկիրը, ով չհանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, միացել է Էներգետիկ անվտանգության կենտրոնին:
Վարդան Գրիգորյանն արժանացել է ԱՄՆ-ի ամենաբարձր քաղաքացիական պարգեւի` նախագահական Ազատության մեդալի, պարգեւատրվել է Ազգային հումանիտար մեդալով, Էլլիս կղզիների պատվո շքանշանով, արվեստի ոլորտում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամերիկյան ակադեմիայի եւ արվեստի ինստիտուտի ոսկե մեդալի:
Մենք մշտապես հատուկ նշանակություն ենք տվել երկկողմ հարաբերություններին: