
Ադրբեջանցի դիվերսանտների դատաքննությունը հոկտեմբերի 27-ին է

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադեւոսյանի վարույթում գտնվող քրեական գործն ըստ մեղադրանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 14-րդ կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւի` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, դատական քննության է նշանակվել 2014թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում, գրում է courtnkr.am։