Ուկրաինայի անկախության առաջին 20 տարիներն ապարդյուն են անցել:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.58-ին տեղակատվություն է ստացվել, որ ժամը 11.48-ին թունավորման նախանշաններով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 17 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ՝ 1978թ. ծնված Ա. Ա.-ն:
Լավրովը հայտարարել է, որ Կասպից ծովով խողովակաշարար անցկացնելու հարցում հիմնական լոբբիստները եվրոպացի պաշտոնյաներն են:
Նախախորհրդարանը նախատեսում է Հանրապետոության ամբողջ տարածքում կազմակերպել «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով: Իրազեկման այս յուրահատուկ ձևն ընտրվել է Նախախորհրդարանի գործունեության տեղեկատվական շրջափակման հանգամանքի հաշվառմամբ:
«1996 թ. հեղաշրջումը եղավ, որովհետև ստեղծվեց նոր խորհրդարանական խմբակցություն, որը արտահայտեց Լևոնից իր դժգոհությունը և Լևոնը կորցրեց հենքը խորհրդարանում: Ռոբերտ Քոչարյանն եկավ, հաղթեց ու իշխանափոխություն եղավ: Իշխանությունը իշխանության մեջ փոխվեց: Հիմա Սերժ Սարգսյանն է նախագահը, հաջորդը պետք է լինի իշխանության մեջից, որ հենվի 670 համայնքների ղեկավարների հենքի վրա. նրանք են կերակրում իրենց ժողովրդին: Գյուղապետն իր կարողություններից 5 անգամ ավելի մեծ օգուտ է բերում, քան երկրի նախագահն իր բնակչին: ՀԱԿ-ը երբ իշխանություն էր, գիտեք՝ ինչքան ձայներ ուներ, հիմա կոալիցիա է ստեղծում, որ գոնե 5 տոկոսանոց շեմը անցնի, որովհետև ՀՀՇ-ն 1 տոկոս էլ չունի հիմա: Լևոնի անձնական ռեյտինգը 2.5 տոկոս է. նա չի կարող նախագահ դառնալ»:
Առաջին գործով Մերաբիշվիլուն դատապարտել էին 4.5 տարվա ազատազրկման, իսկ երկրորդ գործով՝ 5 տարի ազատազրկման:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հոկտեմբերի 13-ի որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Ադրբեջանը 2015 թվականի բյուջեի նախագիծը պատրաստել է մեկ բարել նավթի դիմաց 90 դոլարի հաշվարկով:
«Սա այնպիսի հրատապության հարց է, որ ԱԺ-ն չի կարող մնալ հայտարարությունների դաշտում: ՀՀ քաղաքացիների մոտ կա այդ համոզումը, որ նրանք քաղբանտարկյալ են և տաօրինակ է՝ ինչո՞ւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ, որ նրանք հայտնվեն ազատության մեջ: Առավել ևս կան մարդիկ, որ մարդասապանություն են գործել և ոչ միայն բանտում չեն, այլ իշխանությունների կողմից ստանում են բարձր պաշտոններ»,- ասաց Ն.Փաշինյանը:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները հայտարարել են, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են Ղրիմի թերակղզում տեղակայել Ту-22М3 ռազմավարական ռմբակոծիչներ ու Искандер-М օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին, Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Ագարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ռ.Հակոբյանին կոչ արեց ԱԺ կանոնակարգը ամբողջությամբ կարդալ, իսկ նրա «կողքիններին կոռեկտ պահել իրենց, այլապես իրենք էլ ձևերը գիտեն»: Նա նշեց, թե որևէ հարցից չեն խուսափում, բայց ընդդիմադիրներն այլ նպատակներ են հետապնդում. «Զբաղվեք օրենսդիր աշխատանքով»:
Հոկտեմբերի 21-ի գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 00C, հողի մակրեևույթին -1…-20C ցուրտ:
Միհրան Պողոսյան – ՀՀ գլխավոր հարկադիր կատարող 2014թ. սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` մի հարցմամբ խնդրելով տեղեկություններ հարկադիր կարգով բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ, մյուսով` տեղեկություններ հարկադիր կատարման վարույթի վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ԻԱԿ-ի մի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 15 օր, իսկ մյուսին` 1 ամիս 5 օր հետո:
Սեպտեմբերին Ռուսաստանի դրամական ռեզերվները կազմել են 22 տրիլիոն ու 622 միլիարդ ռուբլի, ինչը մոտավորապես համարժեք է 619 միլիարդ դոլարի:
Ժամը 01:30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Ելենա Հարությունյանը իր վարած Nissan March մակնիշի 01 ZԼ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 1Ա շենքի բնակիչ, 46-ամյա Արտակ Ջանջուվազյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման եւ ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը:
«Ես բազմիցս նշել եմ՝ սա պառլամետ է և պետք է խոսել պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում ձեր խոսափողն անջատել»,- պատգամավորին դիմեց Է.Շարմազանովը և կոչ արեց կոռեկտության:
Մոսկվայի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները հասել են իրենց հատակին:
Երեկ երեկոյան Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-րդ դասարանցի մի աղջիկ` կապկպված վիճակում:
Հոկտեմբերի 20–ին` ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
2014 թվականին ֆրանսիական հետախուզանավն արդեն վեցերորդ անգամ է մտնում Սև ծով:
Ուկրաինայում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի կառավարության ու նախագահի մոտ:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չինացի քաղաքական գործիչի կարծիքով՝ տվյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության վերսկսումը կլինի չափազանց բարդ՝ ամերիկյան կողմի սխալ պրակտիկայի պատճառով:
2014 թվականի մայիսին ԵՄ-ի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման մաքսատուրքերի վերացումը չհանգեցրեց դրանց վաճառքի բումին:
Ժամը 09:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 29 CC 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արշակունյաց պողոտայում՝ Ռազմական ավիացիայի ինստիտուտի մոտ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Այս մասին հոդվածը հրապարակվել է Nature պարբերականում:
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առհասարակ Երևանում կամ հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը։