
Աղբամանները դատարկում են, դրանց շրջակայքը թողնում աղբի մեջ կորած (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Շուտով Ալավերդի քաղաքում նոր աղբամաններ կտեղադրվեն հների տեղում: Դրանց մի մասն արդեն անպիտան է դարձել և նպատակին չի ծառայում: Սակայն միայն աղբամանների մաշվածությունը չէ պատճառը, որ աղբամանների շրջակայքն աղտոտված է ավելի, քան մնացած վայրերը: Բնակիչները հաճախ կենցաղային մաշված իրերը աղբամանների մեջ նետելու փոխարեն դրանց կողքին են դնում, կոմունալ տնտեսության աշխատակիցներն էլ աղբահանության ժամանակ միայն աղբամաններն են դատարկում՝ նույն տեղում թողնելով դրանց շրջակայքում կուտակված աղբը: