
Ողբերգական պատահար Մասիսում. մեքենավարը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է. shamshyan.com

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքով անցնող գնացքի գծերի վրա տղամարդու դի կա:
Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 32-ամյա Նորիկ Թունյանի դին: Պարզվել է, որ ժամը 19:40-ի սահմաններում Հարավ-Կովկասյան Փակ Բաժնետիրական ընկերության Գյումրիի լոկոմոտիվ դեպոյի էլեկտրաքարշի մեքենավար, Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարուժան Հակոբյանը Մասիս-Երեւան ուղեմասի 2886 անցումի վրա իր վարած թիվ 4803 գնացքով վրաերթի է ենթարկել Ն. Թունյանին, ով տեղում մահացել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: