
Նոր հնարավորություն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նոր հնարավորություն է ստեղծվել: Նրանք կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ և սովորել նույն ուսումնական ծրագրերով: Գյումրու «Փյունիկ» կենտրոնի շահառու 2 երեխան էլ սկսել են տիրապետել Բալյան տառերին և կարողանում են գրքեր կարդալ: Հրատարակվել են նաև դասագրքեր, որոնք տրամադրվել են նրանց: