 
                        Մարդասպաններին պաշտոնի են նշանակում, իսկ առանձնակի լուրջ բան չկատարած մարդկանց տանում են բանտ. Սոս Գիմիշյան
 
                                    «Սա սրիկայություն էր, ուրիշ բառ չեմ գտնում ասելու»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաճռի մասին:
Ս. Գիմիշյանի խոսքով՝ մարդասպաններին պաշտոնի են նշանակում, հանցագործներին տանում են Ազգային ժողով, Կառավարություն, իսկ առանձնակի լուրջ բան չկատարած մարդկանց տանում են բանտ:
Ըստ Ս.Գիմիշյանի՝ հասարակությունը պետք է գնահատական տա, իր դիրքորոշումը պետք է հայտնի. «Ամեն մի ազնիվ քաղաքացի պետք է իր դիրքորոշումը հայտնի, որովհետև ցանկացած պահի ինքը կարող է հայտնվել նույն կարգավիճակում: Ցանկացած մեկը մեր երկրում կարող է Շանթ Հարությունյանի վիճակում հայտնվել: Գոնե իր շահերից ելնելով, իրեն պաշտպանելու, իր հարազատներին, մոտիկներին պաշտպանելու համար՝ պետք է դիրքորոշում հայտնի»,- նշեց նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        