Օրերս ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանություն բերման է ենթարկվել եւ անձնական խուզարկության ենթարկվել Իջեւանի քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Համլետ Հարությունյանը:
«Այսօր առավոտյան ես ծիածան տեսա, որն արդեն հրաշք է: Այն հայտնվել էր այնպես, ինչպես Նոյի տապանը Արարատի վրա: «Խաղաղության ծառ»-ն առաջարկեցի տեղադրել քաղաքի կենտրոնում, քանի որ ամբողջ հրապարակը խորհրդանշական է. Կաթողիկոսի արձանը կարծես օրհնում է այս ծառը, որը համայնքի սիրտն է, մշակույթի, վարչական շենքերի համախմբումն էլ ապահովում է հոգևորի և աշխարհիկի ներկայությունը»:
«Հայ ժողովուրդը 1988-89թթ. անկախության շարժում չսկսեց և չհասավ հաջողության, որ այսօր ինչ-որ մարդիկ մեր պետությունը նորից միացնեն Ռուսաստանին, իսկ մյուսները՝ դա համարեն անշրջելի: ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ոչ մի տարբերություն չի լինի, թե ով է ՀՀ նախագահը: Ավելին՝ այդ միության ներսում իշխանություն ու նախագահ չի փոխվում…»:
Հաջորդ շաբաթ հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափի կրճատման դեմ նախատեսվում է ցույց իրականացնել:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյեի գյուղում այրվում է անասնակեր:
Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 34.2 մլն ԱՄՆ դոլար:
Հոկտեմբերի 18-ճին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Ալգա» ռեստորանային համալիրի մոտակայքում 2 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
«Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները: Մասնավորաբար մեր որոշ հարևաններ հսկայական գումարներ են ներդնում թե իրենց հասարակությանը, թե միջազգային հանրությանը ներկայացնելու առավելապես հնարովի, կեղծ տեղեկատվություն: Նավթադոլարներով փորձում են կեղծել ու վերաձևել իրենց ու հաճախ նաև մեր պատմությունը: Մենք նման խնդիր չունենք: Մեր առաջնային խնդիրն է պատշաճ մակարդակով աշխարհին մատուցել փաստերն ու իրականությունը: Եվ այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ»,- ասաց Նարեկ Կարապետյանը:
«Այն, ինչ միջազգային հանրության համար ընդամենը տարածք է, մեզ համար սրբազան հայրենիք է»:
Դեռևս ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում Հ.Աբրահամյանն անդրադարձել էր պետական բուհերում համատեղության կարգով դասախոսական աշխատանք իրականացնող պարտադիր կուտակային տարիքի դասախոսների խնդրին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Սարի թաղի բնակիչ Վ. Ք.-ն (ծնվ. 1981 թ.):
«Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի լրագրողին տեղեկացրել է, որ նստացույց է սկսում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Պահանջում է, որպեսզի ապահովեն իր անվտանգությունը: Նա հայտարարեց, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր նկատմամբ հետապնդումներ է իրականացնում: Ղուկասյանն իր հետ Բաղրամյան 26 էր բերել մի քանի տեսասկավառակներ, որոնցում, ըստ նրա, Երևանի ոստիկանապետի ապօրինությունների վերաբերյալ փաստեր կան:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.40-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա:
«Այդ դատավարությունն այս իշխանությունների իսկական բնութագիրն է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:
Էմիլ Ստեփանյանն ասաց, որ փորձել են ստեղծել նախագիծ, որը կներկայացնի Հայաստանը App Store և Google Play շուկաներում. «Ժամանակը ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է դեպի սմարթ համակարգերի օգտագործման տարածմանը, գրեթե բոլորն ունեն սմարթ տեխնիկա, որով կարող են այսօր իսկ ներբեռնել «Հայկական գանձեր»-ը (Armenian Treasures):
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն:
«Ես մտավախություն ունեմ, որ եթե մենք կարճ ժամանակահատվածում չկարողանանք ներքին խնդիրները լուծել, երկրում օրինական իշխանություն հաստատել, իրավիճակ փոփոխել, կառավարման համակարգում, մարդկանց հարաբերություններում, ապա մենք ունենք 2 ճանապարհ՝ կամ մենք ավելի մեծ իրադարձությունների ականատես կլինենք, կամ ավելի վատթար, մասսայական արտագաղթ կլինի, ու հաջորդ ընտրություններին Սերժ Սարգսյանն իր Հանրապետական կուսակցությունով ինչ թիվ ուզի՝ կարող է խփել, ու, վերջապես, Հայաստանում քվեարկած քաղաքացիների թիվն, ըստ ցուցակների՝ ավելին կլինի, քան Հայաստանում գտնվող քաղաքացներն են»:
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը, օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման ժամանակ արձագանքելով նրա բարեւին, ասել է, թե՝ դեռ բարեւ էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին:
Մինչ երկրի նախագահն իր դիրքորոշումը կհայտնի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց տեսակետները:
Սրանից առաջ Թուրքիայի արդեն ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե դա շինծու գործ է, և որ մեղադրանքներն անհիմն են:
«Ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց, որեւհետեւ այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ամենայն հավանականությամբ այդ դատական որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում. եւ դա ի նկատի ունենալով, եվ նպատակ ունենլով զերծ մնալ դատական համակարգի եւ դատարանների, մասնավորապես, Վերաքննիչ դատարանի նկատմամբ որեւէ ազդեցությունից, ես դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անի»:
Նման որոշում է կայացրել Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլլ քաղաքի դատարանը:
«Սա ոչ կայուն վիճակ է, այն պայթելու է, և առաջին հերթին այդ պայթյունից այս իշխանությունը հաստատ իր աթոռները կորցնելու է: Ուղղակի դա նաև մեր պետականության համար կարող է շատ վտանգավոր բան լինել, և ես զարմանում եմ, թե այս պարզունակ մտածելակերպ ունեցող իշխանությունը ի՞նչ է մտածում, ի՞նչ պետք է անի այս ժողովրդին անընդհատ սեղմելով, բողոքողին չլսելով, քննադատությունը չլսելով և իր զոռբայությամբ մինչև ո՞ւր պետք է գնա: Ի՞նչ պետք է լինի սրա վերջը: Ունե՞ն արդյոք փորձագետներ, որոնք նստած մտածում են, քննարկում են, գնում են իրենց ականջին ասում են՝ լսեք, վերջ տվեք, սա կարող է այսպիսի հետևանքներ ունենալ»:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Դիվանագետները նաև մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Նրա անունն իշխանական կուլիսներում առավել հաճախ է շրջանառվում:
«Ես ընդհանրապես համարում եմ, որ ինքը բնույթով որոշակի քաղաքական բան է պարունակում, Ճիշտ կլիներ, որ շատ ավելի մեղմ լիներ դատավճիռը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:
Հոկտեմբերի 16-ի կեսօրին ադրբեջանական զինուժը վերսկսել է Բարեկամավանի գնդակոծությունը: