Բաժիններ՝

Որքան են ծախսում հայերը ուտելու վրա

2013թ. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի վրա տնային տնտեսությունների մեկ չնչի հաշվով կատարված ծախսերը կազմել են միջինը 17857 դրամ։ Այս մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2014» զեկույցի տվյալները։

Նախորդ տարվա՝ 2012 թվականի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 556 դրամով։
Որքան էլ զարմանալի լինի, սննդամթերքի վրա կատարված ծախսերի առումով մայրաքաղաքն առաջին տեղում չէ։ Սնունդ գնելու համար ամենից շատ հանրապետությունում ծախսում են Վայոց ձորում՝ ամսական մեկ շնչի հաշվով 23 682 դրամ։

Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 21491 դրամ, երրորդում Լոռին՝ 19286 դրամ։
Երևանն այս ցանկում չորրորդն է։ Այստեղ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով սննդամթերքի վրա ամսական ծախսվում է միջինը 18511 դրամ։
Երևանին հաջորդում են Շիրակը (18206 դրամ), Արարատը (17889 դրամ), Արագածոտնը (17583 դրամ), Տավուշը (17244 դրամ) և Կոտայքը (16016 դրամ)։

Ցանկը եզրափակում են Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը։ Այստեղ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով սննդամթերքի վրա ամսական ծախսվում է, համապատասխանաբար, 15747 7 և 14784 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս