
«Կարաբին» տեսակի հրացան է հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1951 թ. ծնված Գագիկ Վ.-ին:
Նրանք խոստովանել են, որ 2011 թ. ամռանը Գեղաշեն գյուղի «Մարտիրոսի դաշտ» կոչվող վայրից գտել են հրազենի նմանվող սարք` երեք փամփուշտով, որը հաջորդ օրը տվել են նույն գյուղի բնակիչ Արմեն Հ.-ին:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Արմեն Հ.-ին տանը և կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Ոստիկանություն