Տեառնընդառաջի կրակը շրջապատված էր ոստիկաններով. NEWS.am
Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում փետրվարի 13-ին Տեառնընդառաջի խարույկ վառելու Արարատյան թեմի նախաձեռնությունը անցել է «հայկական լավագույն ավանդույթներով»։
Խարույկն այնքան մեծ էր, որ ոստիկանները դժբախտ դեպքերից խուսափելու համար շղթա են կազմել դրա շուրջ եւ հավաքված բազմությանը թույլ չեն տվել մոտենալ դրան։ Մարդիկ ամեն կերպ փորձել են ճեղքել շղթան ու մոտենալ կրակին, նույնիսկ ամենաթեժ պահին՝ անտեսելով ոստիկանների զգուշացումները, որ դա վտանգավոր է։ NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել՝ ինչպես է կանանից մեկը համոզում ոստիկանին միայն իրեն թույլ տալ մոտենալ կրակին։ «Մենակ էս մեկը։ Չեն էլ տենա»,- համոզում էր կինը։
Երբ կրակը մի փոքր մարեց, ոստիկանները հավաքվածներին թույլ տվեցին մեկ-մեկ մոտենալ խարույկին ու մոմ վառել, որոշների մոմերն էլ իրենք վառեցին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: