
Երևանում քաղաքացին ընկել է գազի խողովակի վրա և մահացել

Փետրվարի 13-ին, ժամը 19.17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 23 շենքից քաղաքացի է ընկել գազի խողովակի վրա, ինչի հետևանքով վերջինը վնասվել է. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1954 թ. ծնված Մ. Գ. 12 հարկանի շենքից ընկել է գազատար խողովակի վրա և մահացել:
Դեպքի վայր ժամանած գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն