Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի ընթացքում «օրենքով գող» է թագադրվել

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, փետրվարի 11-ին Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջաններից մեկում տեղի է ունեցել գողական հավաք, որի ժամանակ «օրենքով գող» է ճանաչվել 40-ամյա քրեական հեղինակություն Սերգեյ Օլեյնիկը (մականունը՝ Ումկա)։

Նա համարվում է Դնեպրոպետրովսկի հանցաշխարհի անփոփոխ կնքահոր՝ Ալեքսանդր Նալեկրեշվելիի (Նարիկ) «աջ ձեռքը»։ Չար լեզուներն ասում են, որ Նարիկը մեծ փողեր է ծախսել Ումկային թագադրելու համար, որպեսզի Դնեպրոպետրովսկում դրսից եկած հեղինակություն չհայտնվի։

Գործակալության տեղեկություններով՝ Օլեյնիկի թագադրման հարցը վաղուց էր քննարկվում նեղ շրջանակներում, և կազմակերպվել է Օդեսսայի գողական աշխարհի վետերան Վլադիմիր Դրիբնիի (Պոլտավա) միջնորդությամբ։ Ումկային աջակցել են նաև տեղացի հեղինակություններ Լերա Սումսկոյը և Նեդելյա Լվովսկին՝ որոնք կողմ են եղել, որ Ուկրաինայի գողերի թիվը ավելանա ոչ կովկասյան ծագման ևս մեկ հոգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728