Ոստիկանությունը պարզաբանում է

«168 ժամ» թերթի փետրվարի 13-14 թիվ 13 (1055) համարում հրապարակվել է «Հիմա ո՞վ է ստում, քաղաքացի՞ն, թե՞…» վերտառությամբ հոդվածում հեղինակը ներկայացնում է թերթի նախորդ համարում հրապարակված Ավետիք Շաղոյանի դժգոհության վերաբերյալ մեր սպառիչ պարզաբանումը, սակայն հետգրությամբ, չգիտես ինչու,  հարց է բարձրացնում «հիմա ո՞վ է ստում…»։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ա. Շաղոյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 13.12.2013 թ. նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ինչի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։

Ըստ հրապարակման՝ Ա. Շաղոյանը պնդում է, որ երկու քննիչներից և ոչ մեկը իրեն չի ուղարկել դատաբժշկական փորձաքննության, այն դեպքում, երբ 13.01.2014 թ. քննչական բաժին ստացվել է դատաբժիշկ-փորձագետի միջնորդությունը՝ Ա. Շաղոյանի ներկայությունը դատաբժշկական փորձաքննության ապահովելու համար, ինչը հաջորդ օրը կատարվել է։ 24.01.2014 թ. ստացվել է դատաբժիշկ- փորձագետի միջնորդությունը Ա. Շաղոյանի մինչվիրահատական և ետվիրահատական ժամանահատվածների ռենտգեն հետազոտության ժապավենները ներկայացնելու վերաբերյալ, որոնք Ա. Շաղոյանը նախաքննության մարմնին է տրամադրել փետրվարի 11-ին և նույն օրը դրանք փոխանցվել են փորձագետին։

Թվարկված փաստերը գուցե կօգնեն գտնել նրա բարձրացրած հարցի պատասխանը։

Իսկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728