
Տուրչինովը ռուս զինվորականներին 3 ժամ ժամանակ է տվել` սադրանքները դադարեցնելու համար

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի իշխանություններին 3 ժամ ժամանակ է տվել թերակղզում սադրանքները դադարեցնելու ու բոլոր գերիներին ազատ արձակելու համար:
Նա նշել է, որ հերթական սադրանքի արդյունքում ՌԴ Զինված ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովակալ Սերգեյ Գայդուկին:
«Սա առաջին դեպքը չէ, որ Ղրիմում զինվորականների ու քաղաքացիական անձանց են գերի վերցնում»,- ասել է նա` հավելելով, որ Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեմային ու պաշտպանության նախարար Իգոր Տենյուխին, ովքեր այսօր վարչապետ Արսենի Յացենյուկի հանձնարարականով Ղրիմ են մեկնել, թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմի տարածք:
«Եթե չդադարեցվեն բոլոր սադրանքներն ընդդեմ ուկրաինացի զինծառայողների, իսկ ծովակալ Գայդուկն ու մնացած բոլոր գերիները ազատ չարձակվեն, իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,- հայտարարել է Տուրչինովը: