
Քարաթափում` Շարուրի փողոցում

Մարտի 19-ին, ժամը 21.43-ին ահազանգ է ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 5 շենքի մոտակա շենքի 4-րդ հարկից քարեր են պոկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի պատուհանի շրջանակի ամրացման հատվածից պոկվել է 2 քար: Փրկարարներն ուսումնասիրել են նշված հատվածը. թուլացած այլ քարեր չկան: Տարածքը սահմանազատված է:
Արտակարգ իրավիճակների նախարարություն