Բաժիններ՝

Այս գարնան ամենանորաձև ու յուրօրինակ արևային ակնոցները (լուսանկարներ)

Այս տարի գարունն անսպասելի կերպով է «մտել» իր օրացուցային ռեժիմի մեջ: Արևի առաջին շողերը վայելելու համար կարող են օգտակար լինել տարբեր դիզայներների կողմից այս տարի ներկայացվող նորաձև արևային ակնոցները: Այս մասին գրում է elle.ru կայքը:

Դասականը, ինչպես միշտ, արդիական է, սակայն, եթե ցանկանում եք հետ չմնալ նորաձևության ավանգարդ միտումներից, ապա խորհուրդ է տրվում ընտրել վառ գույնի շրջանակներով, գունավոր ապակիներով ակնոցներ:

Նորաձևության օրենսդիրներից մեկը համարվող Միուչա Պրադան այս տարի շեշտը դրել է ակնոցների նյութերի և ձևի կոնտրաստի վրա՝ ներկայացնելով բարակ մետաղների ծավալային պլաստիկայի և դասականի համակցմամբ պատրաստված ակնոցներ:

aknoc

Bosco խանութներում ներկայացված նոր՝ «Woodeez» ապրանքանիշն ակնոցների պատրաստման համար ընտրել է անսովոր և էկոլոգիապես մաքուր նյութեր: Փայտյա շրջանակները բավական յուրահատուկ և նրբաճաշակ տեսք ունեն:

 

690x259_1_792d61f2c234f6537a1acc7c959bef78@690x259_0xd42ee42a_5776960451395153349
Յուրահատուկ են նաև Լոնդոնում «Alessandro Maqueen»-ի հետ աշխատող հոնկոնգյան դիզայների պատրաստած Six Lee ակնոցները:

690x304_1_57468a15fbffdcfebe785f69e6872cd7@692x305_0xd42ee42a_11840019461395154032
Մարտյան նորույթների շարքում առանձնանում են նաև հոլիվուդյան աստղերի սիրելի, ձեռքագործ Illesteva ակնոցները (այն կրում են Բեյոնսեն, Լեդի Գագան, Ջուլիա Ռոբերտսը և այլք), ինչպես նաև՝ լոնդոնյան դիզայներ Լինդա Ֆերրոուի՝ ամբողջ աշխարհում հայտնի, 70-ականների ոճով պատրաստված ակնոցները:

690x311_1_fb308b29e2b7aa8f47370ee82eff244c@1000x451_0xd42ee42a_11122146291395156462

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս