Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով:
Նրանք երկուսն էլ լավագույն կադրային դիվանագետներից են:
Ասուլիսը տևել է 3 ժամ և 10 րոպե:
Դեկտեմբերի 19-23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Խոդորկովսկին ընդգծել է, որ Պուտինին համարում է միայն քաղաքական հակառակորդ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հավանություն տալով ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին՝ խորհրդարանը քննարկեց նաեւ բյուջեի նախագիծն ուղեկցող օրենքների նախագծերը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը)։
Նախարարի հանձնարարականով`տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:
Դավութօղլուն անհրաժեշտ է համարել Թուրքիայում նվերներ տալու ավանդույթը ծառեր տնկելու ավանդույթով փոխարինելը:
Ուկրաինայի Ազգային բանկը գլխավորելուն հավակնում է ևս 5 մարդ, որոնց թվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գազալցակայանի մի սեփականատեր, ով փորձել է կանխել գազի թանկացումը և առաջարկել չբարձրացնել գազի գինը` մեզ պատմեց, որ իրականում կարելի էր գազի գինը չբարձրացնել և պահպանելով գործող գինը` շարունակել աշխատել շահույթով, սակայն լցակայանների սեփականատերերի մեծամասնությունը որոշել է շահույթի փոխարեն՝ գերշահույթ ստանալ:
Եվրոպացիներին նաև արգելվել է անշարժ գույք գնել թերակղզու
Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Անչափ հաճելի է համագործակցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որը միշտ ողջունում և սատարում է մշակույթի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:
Դեկտեմբերի 17-ին` ժամը 22:22-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թոթովենց փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում:
Ամերիկայի ձայն ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետը՝ հայկական դրամի արժեզրկման թեմայով։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է Արևմուտքի հետ ունենալ իրավահավասար հարաբերություններ:
Վերջին օրերին արտարժույթի շուկայում տեղի ունեցող խայտառակ իրադարձությունները երեկ դարձան իշխանության հերթական հաղթաթուղթը:
Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը վերացրել է իր նախագահական անձնագիրը:
Դրամի արժեզրկման մեղավորը ժողովուրդն է: Այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները
Պուտինը վստահեցրել է, որ չի մտածում իր վարկանիշի մակարդակի պահպանման մասին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմավորմանը մասնակցելու մասին 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը վերջին տարիներին Հայաստանում կուտակված խորքային և կառուցվածքային հիմնախնդիրների հետևանք էր: Ահա այս եզրակացությանն է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի հետազոտական խումբը, որն այսօր համալսարանում ներկայացրեց իր ուսումնասիրությունը` ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշման պատճառների վերաբերյալ:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Դիլիջանում այսօր կազմակերպվեց տեղաբնակ շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Ներկայացված էին ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր:
Դրա օգտին է քվեարկել 490 պատգամավոր, դեմ՝ 76-ը, իսկ 57 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Գաղտնիք չէ, որ Ահմատ Ճէմալ Փաշայի թոռը՝ Հասան Ճեմալ, ոչ մէկ որոշիչ դեր ունի ներկայիս թուրքիոյ քաղաքական շրջանակներուն մօտ: Աւելին ալ կայ, պետական հովանին վայելող «Միլլիյէթ» թերթին մէջ մօտիկ անցեալին գրոնիկագիր ՝Հասան Ճեմալ քրտական հարցին հետ կապ ունեցող հրապարակման մը պատճառով թերթի խմբագրին՝ Տէրիյա Սազակի կողմէ կը հեռացուէր իր աշխատանքէն: Մեզմէ շատերուն մօտ Հասան Ճեմալի անունը կը դառնար առանցքային, տրուած ըլլալով, որ ան հայոց ցեղասպանութեան մէջ որոշիչ դեր ունեցող Ճեմալ Փաշայի (Ալ Սաֆահ մակդիրով յայտնի ) թոռն էր: Անոր անունը շրջանառութեան մէջ կը դրուէր, որովհետեւ Հայոց Ցեղասպանութեան փաստը ընդունելէ անդին ան «1915. Հայոց Ցեղասպանութիւնը» անունով գիրքի մը հեղինակը կը դառնար:
Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:
Ինչպես այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունն աջակցում է 90 հազար երեխաների