Արդեն մեկ շաբաթ է՝ Երևանի գազալցակայաններում գազը վաճառվում է 230 դրամով` նախկին 180 դրամի փոխարեն: Գազալցակայաններում պատճառաբանում են, որ թանկացումը կապված է դոլարի փոխարժեքի փոփոխման հետ, որ իրենք գազը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից գնում են դոլարով, իսկ վաճառում դրամով:
Այսօրվա ճգնաժամի վնասներն ավելի մեծ են, քան սովետինը (մեր դեպքում 1993-94թթ)։ Տարբերությունը չեն նկատում, քանի որ կուտակած ֆինանսական կապիտալ կա, իսկ այն ժամանակ ի սկզբանե զրո էր։
Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ: