Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամին կհատկացնի 11 մլն 980 հազար դրամ՝ արտոնագրային վճարների փոխհատուցման համար

ՀՀ կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամին կհատկացնի 11 մլն 980 հազար դրամ՝ արտոնագրային վճարների փոխհատուցման համար: Ինչպես այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունն աջակցում է 90 հազար երեխաների՝ անվճար ատամնաբուժական ծառայություններից օգտվելու համար: Ըստ նրա՝ արտոնագրային վճարներն անհավասար պայմաններ են ստեղծում շահույթ ստանալու նպատակ հետապնդող` ատամնաբուժական ծառայություններ իրականացնող տնտեսվարողների և բարեգործական հիմունքներով անվճար ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությունների համար, որոնք շահույթ չեն հետապնդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031