Արաղչին ընդգծել է, որ օրակարգում չի գտնվում նոյեմբերի 24-ից հետո կողմերի միջև բանակցությունների հնարավոր երկարաձգման հարցը:
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հրապարակեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում դռնբաց դատական նիստում քր.գործով կայացված դատական վճիռը՝ Սերժ Սարգսյանի հանդեպ: Հանուն հայ ժողովրդի և ազատ անկախ Հայաստանի, ըստ Փոստանջյանի, Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը յուրացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ:
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից ԻԻՀ քաղաքացի Մարիամ Ս.-ի «Նոութբուքը» և պայուսակը գողանալու մասին:
Գազամատակարարման երկամյա դադարի պատճառը գազատարի պայթյունն է:
Հայաստանի Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ձյուն է տեղացել, ճանապարհների որոշ հատվածներ պատվել էին մերկասառույցով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ, գերմանացի Հերբերտ Զալբերին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի:
Այս մասին հայտարարել է կանանց ու ընտանեկան հարցերով Իրանի փոխնախագահ Շահինդոհտ Մովլավերդին.
Ոստիկանն ընդգծել է, որ դրանով իսկ ցանկանում է բարձրացնել խաչմերուկում կանգնած մեքենաների վարորդների ու հետիոտների տրամադրությունը:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:
Ուշադրություն դարձրեք տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշվածին՝ վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:
Սաուդյան Արաբիայի բյուջեի ավելի քան մեկ քառորդը ծախսվում է կրթության վրա:
Վերջին օրերին Վրաստանում տարածվել է ընտանեկան բռնությունների իրական ալիք:
Հարցին, թե ինչո՞ւ այսպիսի դատավճիռ եղավ, Ա.Իշխանյանն այսպես պատասխանեց. «Թող ինձ ներեն նորանկախ Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, ես բոլոր դատերին միշտ մասնակցել եմ, եղել եմ: Շանթ Հարությունյանի և իր ընկերների դատավարության ժամանակ նրանք բացարձակապես չասացին, որ «մենք մեղավոր չէինք, մենք էս էինք, մենք էն էինք», նրանք իրենց պահեցին իսկական քաղաքական գործիչների պես և շարունակեցին իրենց այն խոսքը, ինչն ասում էին իրենց ասած հեղափոխությունն անելու ժամանակ: Դա նրանց չներվեց»:
Լավրովը հուսով է, որ ԵՄ-ը կգիտակցի ուկրաինական սցենարը Մոլդովայի հանդեպ կրկնելու վնասակարությունը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, իսկ ապա նաև ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն և գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն:
Ն.Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ 2008թ. Մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն իշխանափոխությունից հետո, ընդ որում՝ իրական իշխանափոխություն, ոչ թե իշխանության տրանսֆորմացիա: Պատգամավորը շեշտեց, որ ոմանք համարում են ռեալ պոլիտիկ, քաղաքագիտական վելուծություն են իրականացնում, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել և բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր կթակի իր դուռը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Վահան Խ.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել:
«Խելացի ժամացույցները» վաճառքի կհանվեն ամանորին, ինչը Microsoft-ին հնարավորություն կտա տվյալ հարցում առաջ ընկել Apple ընկերությունից:
«Խիստ կարևոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, և ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և բարդացումները կանխելու համար»:
Կողմերը ևս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Երևանի առնվազն 2 հասցեում` Շահումյան հրապարակից դեպի վեր, Վազգեն Սարգսյան փողոցով բարձրանալիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց, դրված են ավտոկանգառն արգելող նշաններ, սակայն հենց այդ արգելող նշանի տակ գծված կարմիր գծերը թույլատրում են ավտոկանգառը, որտեղ վարորդները վճարում և միաժամանակ տուգանվում են կանգնելու համար: Ինչպես են Երևանի ոստիկանությունը և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները բացատրում այս փաստը:
Պարզվել է, որ վերջիններս ժամը 09.00-ին ծեծի են ենթարկել Ռուստամ Շ.-ին և պատճառել վնասվածքներ:
«Կարծում եմ՝ այդ դատավճիռն է՛լ ավելի մեծացրեց անջրպետը, որ գոյություն ունի հասարակության և իշխանությունների միջև, որովհետև Շանթ Հարությունյանի գործողություններն ունեն 2 կողմ՝ կատարման եղանակով, թերևս անընդունելի է, բայց իր բովանդակությամբ դա շատ համահունչ է ժողովրդի և մեր բոլորի պահանջին, որովհետև բոլորս հասկանում են, որ այլև այսպես շարունակել չի կարելի»,- խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ այսօր՝ լրագրողների հետ ահնդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարեփոխում» հ/կ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
ԵՏՄ-ում բոլոր որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի հիման վրա, այստեղ չկան ավագ եղբայրներ, չկան կրտսեր եղբայրներ:
«Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է Սովետական միությունից: Իսկ իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները, բայց երբեք ու երբեք մինչև այսօր որևէ մեկը ո՛չ լացում է, ո՛չ էլ իրեն որդեգրում է որպես քաղբանտարկյալ: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանին «քաղբանտարկյալ» անվանելու մասին:
Հարցին, թե սա ի՞նչ մեսիջ էր հասարակությանը, Ա. Արշակյանը պատասխանեց, որ մեր իշխանական համակարգում փոխըմբռնում չկա. «Դատարանը, ոստիկանությունը և քաղաքական համակարգը… դրանց մեջ փոխըմբռնում չկա, եթե լիներ, որևէ մեկը կկանխեր, հասարակությունը տուժեց նրանից, որ մեր իշխանական համակարգը չկարողացավ կանխել այդ ակցիան: Պետք է կանխվեր, դա հեղափոխություն չէր, դա մոգերի ջարդ ու ծեծ չէր, դա նաև քրեական գործ չէր»:
Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. զեկույցում արձանագրված խախտումները կրում են քրոնիկ բնույթ: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, գոնե մտքում մտածում է ինչ-որ մի բան կդառնա՝ կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ, կա՛մ նախարար: Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ավելի շատ գիտությունը զարգանա, դա է հզորությունը»: