Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում ընթերցեց Սերժ Սարգսյանի դատավճիռը

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հրապարակեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում դռնբաց դատական նիստում քր.գործով կայացված դատական վճիռը՝ Սերժ Սարգսյանի հանդեպ: Հանուն հայ ժողովրդի և ազատ անկախ Հայաստանի, ըստ Փոստանջյանի, Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը յուրացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ: Թեև ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն անջատեց խոսափողը, Զ.Փոստանջյանը շարունակում էր կարդալ դատավճիռը: Դահլիճում բարձրացած աղմուկին ի պատասխան՝ Է.Շարմազանովը Ա.Գեղամյանին կոչ արեց «նյարդերը հանգիստ պահել»

«Սա կարգազանցության վառ օրինակ է, կարող եմ կիրառել 45-րդ հոդվածը: Չնայած անբուժելի է: Հանգստացե՛ք»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ հայ ժողովրդի կամքով»,- լսվեցին Զ.Փոստանջյանի ելույթի վերջին բառերը, սակայն, թե ինչ պատասխանատվության է ենթարկվելու Ս.Սարգսյանը՝ պարզ չեղավ:

Տեսանյութեր

Լրահոս