
Ոստիկանները պարզել են իրողությունը

Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Վահան Խ.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել:
Ոստիկանները պարզել են, որ Վահան Խ.-ն և ընկերը` 1992 թ. ծնված Ռաֆայել Գ.-ն, հոկտեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, Ծաղկաձոր քաղաքում մոտոցիկլետ վարելու ժամանակ վայր են ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն