Իրանն ու «Վեցյակը» տարաձայնություններ ունեն «միջուկային» բանակցությունների բոլոր հարցերի շուրջ. Արաղչի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչները փորձագետների մակարդակով Վիեննայում հանդիպելու են հոկտեմբերի 22-23-ին՝ քննարկելու համար Իրանի միջուկային ծրագրի հարցը:

Արաղչին ընդգծել է, որ օրակարգում չի գտնվում նոյեմբերի 24-ից հետո կողմերի միջև բանակցությունների հնարավոր երկարաձգման հարցը: Նա հավելել է, որ բանակցային նոր փուլի անցկացման ժամկետը հայտնի կդառնա շատ շուտով:

Իրանի ու «Վեցյակի» միջև խորհրդակցությունների 8-րդ փուլը Վիեննայում անցկացվել է հոկտեմբերի 16-ին և դարձել է ամենակարճ փուլը՝ տևելով ընդամենը 6 ժամ: Արաղչին հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» տարաձայնություններ ունեն «միջուկային» բանակցությունների բոլոր հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031