Բաժիններ՝

Իսրայելը վերսկսում է Եգիպտոսին գազ մատակարարելը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը վերսկսում է Եգիպտոսին գազ մատակարարելը: Գազամատակարարման երկամյա դադարի պատճառը գազատարի պայթյունն է:

Երկու երկրների միջև կառուցված գազատարը վերջին տարիներին մշտապես ենթարկվել է ահաբեկչական խմբերի հարձակումներին:  2013 թվականին Իսրայելը սկսել է արդյունահանել «Թամար» հանքավայրի գազը:

Հանքավայրի տերերը Թել Ավիվի իշխանություններին հայտնել են, որ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել եգիպտական Dolphinus Holdings ընկերության հետ: Դրա համաձայն՝ եգիպտական կողմը 7 տարի շարունակ պետք է տարեկան ստանա մոտ 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ: 

Վերջին 10 տարում Իսրայելն ապահովել է Եգիպտոսին անհրաժեշտ գազի ծավալի մինչև 40 տոկոսը: 2012 թվականի ապրիլին Եգիպտոսը չեղյալ էր հայտարարել տվյալ համաձայնագիրը՝ հայտարարելով, թե Իսրայելը չի կատարում իր պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս