Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարեւորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունը իրագործողները հայերն են եւ ոչ թե թուրքերը: Փորձենք տարբաղադրել Էրդողանի հայտարարությունում տեղ գտած մտքերը:
«Սկզբում նախատեսել էինք ավելի շատ տալ, բայց աննախադեպ մեծ թվով մարդիկ էին դիմել, ու ուզած-չուզած՝ պակասեցնելու ենք թիվը: Ինչքան մենք կարողանում ենք միջոցներ հայթայթել, այդքանն էլ բաժանում ենք: Հնարավոր է հետո, երբ նոր բարերարներ լինեն, ավելի ծայրահեղ վիճակում գտնվողներին նորից բաժանենք: Մեզ համար դժվար կլինի, բայց հիմա ուզում ենք շատ մարդկանց բաժանել»:
Ամսի 24-ին հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ հուսախաբ չեն լինելու և լսելու են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքը և ելույթը:
Ուշադրություն. Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ» բորսայում 17-ին, դոլարիմիջին 410 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
Ջրատար խողովակները նորերով փոխարինելուց հետո փորված հատվածները չեն վերականգնվել,-դժգոհել են բնակիչները:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:
«Աշխարհում ոչ մի պետության, երկրի օրենքում չկա, որ այսինչ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են, և որևէ պետություն աշխարհում չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու իր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, դա հասարակությունը կամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են ընկալում՝ քաղբանտարկայննե՞ր են տվյալ մարդիկ, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են համարվում քաղաքական բանտարկյալներ՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
Թաղամասը, որն հայտնի է քանդված, խորդուբորդ փողոցներով, քայքայված, մաշված տնակներով, քաղաքի կենտրոնից հեռու է, իսկ տրանսպորտային միջոցներ այստեղ հազվադեպ են հայտնվում. պատճառը` փողոցների անբարեկարգ վիճակն է:
«Ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունած ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են 7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ»,- հենց այս հարցադրումը՝ որպես իրենց գործունեության հիմնական առանցք շեշտադրեց Արևմտահայերի Ազգային Համագումարի նախագահ Սուրեն Սերայտարյանը:
2014թ. առաջին 9 ամիսների արդյունքներով՝ ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռըը բացասական է 2 միլիարդ 82.1 միլիոն դոլարով։
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ուկրաինան արհեստական երկիր է, և որ Լվովը լեհական քաղաք է
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնից հաղորդում էր ստացվել 1974 թ. ծնված Արման Ս.-ին և 1975 թ. ծնված Արման Դ.-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 35 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու համար բերման ենթարկելու մասին:
«Մարդ կա, թքում ես, ասում ա անձրև ա գալիս: Եթե քար եք նետում, մենք էլ կարող ենք ձեր վրա քար նետել: Խոսքն իր մեջ պետք ա ուժ ունենա»,- հայտարարեց Է.Շարմազանովը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուորլիքը մյուս համանախագահների հետ տարածաշրջան չի ժամանելու անձնական պատճառներով:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.3%։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՏԱՑ-ն աճել է 11.3%-ով։
2014 թ. հոկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 209 պատահար:
Իր հազարավոր ցենտրիֆուգներով՝ Իրանը կարող է կարճ ժամանակահատվածում արտադրել միջուկային ռումբի համար նյութեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:
Հոկտեմբերի 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական ուժերի միջեւ սերտ գործակցության անհրաժեշտությունն ինչպես Արցախի ճանաչման, երկու հայկական պետությունների անվտանգության, այնպես էլ նմանատիպ ծրագրերի իրագործմանն աջակցելու գործում: Ծրագրեր, որոնց միջոցով Արցախը, ըստ Հովհաննիսյանի, կդառնա տնտեսապես մրցունակ, իսկ բանակը՝ ավելի մարտունակ. «մի խոսքով՝ ծաղկող այս երկրամասում մարդն ու հողը ներդաշնակորեն կփոխլրացնեն իրար»: Ամփոփելով խոսքը, Րաֆֆին հավաստիացրեց, որ «Ժառանգությունն» իր մասնակցությունն է ունենալու այս ազգանվեր գործում:
Քերին հավելել է, որ քուրդ մարտիկներին օգնելը ժամանակավոր է, և որ ԱՄՆ-ը Թուրքային խնդրել է օգնել քրդերին:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու Ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից:
Խնդրո առարկա ոլորտը խիստ մասնագիտական է և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, իսկ սիրողական վերլուծությունները հաստատ հօգուտ վերլուծողի չեն: