Մերձդնեստրն իրավունք կունենա ինքնուրույն հստակեցնել իր կարգավիճակը. Լավրով
Vesti.ru-ի փոխանցմամ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մերձդնեստրն իրավունք կունենա ինքնուրույն հստակեցնել իր կարգավիճակը, եթե Մոլդովան փոխի իր ոչ բլոկային կարգավիճակը:
Լավրովը հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել մերձդնեստրյան կարգավորման սկզբնամասում. «Մենք պաշտպանելու ենք այդ հիմնարար դիրքորոշումը, որի հետ համաձայնվել են բոլորը, որից սկսվել է ամեն ինչ: Մոլդովայի իշխանությունների ներկայիս գործողություններն ապօրինի են:
Ներկա փուլում քիշնևյան իշխանություններն ակնհայտորեն փորձում են շարժվել ոչ ժողովրդավարական ուղղությամբ: Ինչ արժե միայն ոչ վաղ անցյալում Սահմանադրական դատարանի կայացրած այն որոշումը, որ հակասահմանադրական են ճանաչվում այն բոլոր կուսակցությունները, որոնց նպատակը չի հանդիսանում ԵՄ-ին ինտեգրվելը:
Ես ապշեցի, երբ կարդացի այդ նորությունը: Դա աղաղակող որոշում է»: Լավրովը հուսով է, որ ԵՄ-ը կգիտակցի ուկրաինական սցենարը Մոլդովայի հանդեպ կրկնելու վնասակարությունը: