
Գնացքը վրաերթի է ենթարկել 32-ամյա երիտասարդին, որը տեղում մահացել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ի վարած գնացքը վրաերթի է ենթարկել Մասիս-Երևան ուղեմասը արգելված գոտիով հատող, 1982 թ. ծնված Նորիկ Թ.-ին, որը տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Ոստիկանություն