Հերբերտ Զալբերն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ, գերմանացի Հերբերտ Զալբերին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ալիևն այսօր ընդունել է նաև Ավստրիայի խորհրդարանի փոխխոսնակ Կառլհայնց Կոպֆին ու Ալբանիայի խորհրդարանի նախագահ Իլիր Մետային: Այդ հանդիպումներում քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս