Դպրոցականները վիճաբանել են` «ապե» բառի պատճառով, ինչն ավարտվել է դանակահարությամբ. «Փաստինֆո»
14-ամյա անչափահաս տղան մեղադրվում է մեկ ուրիշի տղայի դանակով մեկ անգամ հարվածելու և դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Անչափահաս ամբաստանյալը բնակվում է ծնողների հետ եւ ունի 9-ամյա կրթություն։ Ներկայումս սովորում է ուսումնարանում, առաջին կուրսի
ուսանող է, ապագա ավտոէլեկտրիկ:
Ինչ վերաբերում է տուժողին և նրա ներկայացուցչին, ապա նրանք այսօրվա դատական նիստում հրաժարվեցին փաստաբան ունենալուց և հայտարարեցին, որ քաղհայց չեն ցանկանում ներկայացնել:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, այսօր սկսվեց գործով դատաքննությունը և մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ անչափահասը 2014թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի թիվ 186 դպրոցում վիճաբանել է իր համադասարանցի մի տղայի հետ և միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների առիթով նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, հիշյալ դպրոցի բակում վիճաբանել նրա և վերջինիս 4 ընկերների հետ, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է մի երիտասարդի և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա՝ տուժողները, որից հետո կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվի անչափահաս ամբաստանյալը:
Մանրամասներն` այստեղ