Վրաստանը փորձում է Արևմուտքի հետ համագործակցել այնպես, որ դա հակազդեցություն չառաջացնի ՌԴ-ի կողմից. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի իշխանությունները փորձում են Արևմուտքի հետ համագործակցել այնպես, որ հակազդեցության չհանդիպեն Ռուսաստանի կողմից:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն.

«Մենք ամեն կերպ փորձում ենք մեր եվրոպական քաղաքականությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցել այնպես, որպեսզի դա Ռուսաստանի կողմից չհարուցի որևէ հատուկ հակազդեցություն:

Կարծում եմ,  ով կարողացել է, տեսել է, թե ինչպիսի նրբազգացությամբ մենք աշխատեցինք (ԵՄ-ի ու Վրաստանի միջև) Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո»:

Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի երկկողմ հաջոևրդ հանդիպումը Պրահայում կանցկացվի հոկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930