
Վրաստանում կալանք են դրել Սաակաշվիլու ընտանիքի գույքի վրա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գույքի վրա: Բացի այդ, կալանքի տակ է ընկել նաև նրա կնոջ` Սանդրա Ռուլովսի, ինչպես նաև մոր ու տատիկի սեփականությունը:
Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեի խոսքերով` կալանքի տակ դրված գույքն առնչվում է հողակտորների, Թբիլիսիում գտնվող տանը և ավտոմեքենաների: Փաստաբանն ընդգծել է, որ օրենքով դատախազության որոշումը չի կարող բողոքարկվել վրացական դատարանում, ինչի համար էլ նա պլանավորում է դիմել ՄԻԵԴ:
Միխեիլ Սաակաշվիլու դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2014 թվականի ամռանը: Նախկին նախագահին մեղադրում են բյուջետային միջոցները վատնելու ու լիազորությունները չարաշահելու մեջ: