Վահե Էնֆիաջյան. Թույլ չենք տալու իշխանական դիրքը չարաշահողներն անել այն, ինչ ցանկանում են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր Հայաստանում նշվում է քաղաքացիական հասարակության օրը, որը հաստատված է դեռևս 1989 թվականից: Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է և կարող ենք փաստել, որ ազատ ու անկախ Հանրապետություն ունենալն ավելի դյուրին էր, քան երկրում կայացնել քաղաքացիական հասարակությունը: Նույն համատեքստում չեմ կարող չառանձնացնել այն հաղթանակները, որոնք տոնեցինք ի շնորհիվ քաղաքացիական հասարակության միասնականության ու համախմբվածության արդյունքում:
Միայն այն փաստը, որ հասարակությունն արթնացել ու տեր է կանգնում իր իսկ որոշումներին՝ կլինի դա բողոքի ակցիաների, ցույցերի, երթերի տեսքով, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ և մոտ է այն օրը, որ մեր հանրապետությում կկայանա քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարությունը կամրապնդվի ազատ, անկախ ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունում:
Մենք միշտ կանգնած ենք եղել մեր հասարակության, մեր քաղաքացիներին և մեր
կուսակցական ընկերների կողքին: Մեզ միավորում են արդար գաղափարներն ու
մարդկային արժեհամակարգը:
Թույլ չենք տալու իշխանական դիրքը չարաշահողներն անել այն, ինչ ցանկանում են:
Մենք ուժեղ ենք, միասնական և պատրաստ ամեն պահի արժանի հակահարված հասցնելու նրանց, ովքեր կխախտեն հասարակության, ժողովրդի ու առավել ևս մեր կուսակից ընկերների իրավունքները»: