Ինքնահռչակ ԴԺՀ-ը կասկածներ ունի, որ Լոնդոնը կեղծել է Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը (ԴԺՀ) Լոնդոնին կասկածել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ:
Դոնբասի ժողովրդական աշխարհազորի առաջնորդ Միրոսլավ Ռուդենկոն հայտարարել է. «Չեմ բացառում, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կեղծած լինեն այդ հանրաքվեի արդյունքները, քանի որ անկախության օգտին ու դրա դեմ քվեարկածների տարբերությունը մեծ չէ:
Հետևաբար մի քանի տոկոսներ կարող էին «նկարել» հօգուտ Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման»: Ռուդենկոն ուշադրություն է հրավիրել Շոտլանդիայի հանրաքվեի հանդեպ Մեծ Բրիտանիայի բնակիչների հանգիստ պահվածքի վրա` համեմատած ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության մասին հանրաքվեների հանդեպ ուկրաինացիների վերաբերմունքի հետ: