Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը ՆԱՏՕ-ին կոչ է արել վերագնել ՌԴ-ի համար նախատեսված «Միստրալ» ռազմանավերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը ՆԱՏՕ-ին կոչ է արել վերագնել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» դասի ուղղաթիռակիրները.

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է դիտարկել հնարավոր բոլոր ուղիները, որպեսզի դրանք չընկնեն Ռուսաստանի ձեռքը, քանի որ դա նրան կտա այնպիսի սպառազինություն, որը նա չունի այսօր: ԱՄՆ-ը նախկինում էլ է դեմ եղել այդ գործարքին»:

Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ռուսական կողմին առաջին «Միստրալ» նավի հանձնումը հետաձգել է մինչև ընթացիկ նոյեմբեր՝ ընդգծելով, որ պայմանագրի իրագործումը կախված կլինի Ուկրաինայի արևելքում իրավիճակի զարգացումից:

«Միստրալների» վաճառքի վերաբերյալ պայմանագիրը Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2011 թվականին: Դրա արժեքը կազմել է 1.2 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս